Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը և երկու տեղակալները որոշ ժամանակ է՝ հրաժարական են տվել, սակայն Հակոբջանյանի փոխարեն դեռեւս ոչ ոք չի նշանակվել ղեկավար։
Համայնքը փաստացի մնացել է առանց ղեկավարների: Արմեն Հակոբջանյանը «Հրապարակ»-ին փոխանցեել է, որ անցած երկուշաբթի օրն է հրաժարական տվել, այսինքն՝ հոկտեմբերի 14-ին։
«Անդրադառնալով տեղակալների հեռանալուն, նշեց՝ նրանք իր հրաժարական տալուց 2 օր առաջ են հեռացել քաղաքապետարանից։ Նա նշեց, որ փաստացի համայնքն այս պահին ոչ ոք չի ղեկավարում․ «Մի 2 օրը կարծում եմ չի խանգարի, եկող շաբաթ կլինի»։ Իսկ թե ո՞վ է իրեն փոխարինելու, նշեց․ «Մեր թիմի անդամներից մեկը կլինի անպայման, սակայն հրաժարվեց որեւէ անուն հրապարակել»,-գրում է Հրապարակը, հիշեցնելով.«Մինչ Հակոբջանյանի հեռանալը մենք գրել էինք նրա առաջիկա հրաժարականի մասին։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն որոշել է Սիսիանի համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն․ ասում են՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Ավագանին ավելի շատ հակված է Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հակոբջանյանի թեկնածությանը»։
