ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածերը խոցել են Իրանի միջուկային օբյեկտները, բայց հարստացված պաշարների հարցը մնացել է չլուծված

Մինչ Իսրայելը և ԱՄՆ-ն գնահատում են իրենց հարվածների ազդեցությունը, անպատասխան է մնում հարցը, թե արդյոք Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվե՞լ է, թե՞ պարզապես թաքցվել է ավելի փոքր, գաղտնի վայրերում, որոնք ավելի դժվար է հայտնաբերել, գրել է Financial Times-ը (վճարովի պատի հետևում):

Պատասխանը մեծ մասամբ կախված է մինչև 60% հարստացված 408 կգ ուրանի ճակատագրից՝ մակարդակ, որը մոտ է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակին:

Թերթը մեջբերում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որը խոստովանում է, որ «ոչ ոք մի քանի օր չի իմանա», թե արդյոք Իրանը փորձել է տեղափոխել բարձր հարստացված ուրանը: Սակայն նա հավելել է, որ կասկածում է, որ «նրանք այն տեղափոխել են. այսօրվա դրությամբ գրեթե անհնար է որևէ բան տեղափոխել»: «Հենց որ բեռնատարը սկսում է շարժվել, իսրայելցիները տեսնում են այն, թիրախավորում և ոչնչացնում», — ասել է նա CBS-ին: