Գերմանիան Պենտագոնից պահանջել է Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման ծրագիր

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Պենտագոնի ղեկավար Պիթ Հեգսեթից պահանջել է ներկայացնել ամերիկյան զորքերի Եվրոպայից դուրսբերման «ճանապարհային քարտեզը»։ Այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նման պահանջը բարկություն է առաջացրել ՆԱՏՕ-ի մյուս անդամների շրջանում՝ քանի որ հստակ ժամկետների պահանջումը կարող է բացասաբար անդրադառնալ դաշինքի ներսում միասնականության վրա։ Աղբյուրները նշել են, որ Վաշինգտոնին նման ճնշումը կարող է իրականացնել «ինքնաիրացվող մարգարեություն»՝ արագացնելով զորքերի դուրսբերման գործընթացը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրների առաջնորդները սպասում են Դոնալդ Թրամփի առաջիկա հայտարարությանը՝ ամերիկյան զորքերի Եվրոպայում ներկայությունը կրճատելու վերաբերյալ։