Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 430 մարդ, իսկ վիրավորվել՝ մոտ 3500-ը

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ մոտ 3500-ը։

Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։

Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ Իսրայելում առնվազն 24 մարդ է զոհվել երկու երկրների միջև ամենամահաբեր հակամարտության ժամանակ իրանական հրթիռային հարվածների հետևանքով։