Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանում 2025 թվականի գարնան կլիմայական նկարագիրը․
«2025 թվականի գարնանը Հայաստանում տաք էր, իսկ տեղումների քանակը՝ բավարար
Գարնան տեղումների քանակը՝ 211.3 մմ, բարձր էր նորմայից և կազմել է նորմայի 106․6 %-ը։ Տեղումնառատ էր ապրիլ ամիսը, երբ ամսական տեղումները կազմեցին նորմայի 132 %-ը, իսկ մարտին և մայիսին դիտված տեղումների քանակը նորմայից փոքր-ինչ ցածր էին՝ կազմելով նորմայի 92-93 %-ը։
Գարնան ամենացածր ջերմաստիճանը դիվել է մարտի 5-ին Աշոցքում (Շիրակ)՝ -23․0 °C, իսկ առավելագույն ջերմաստիճանը հասավ 36 °C-ի՝ Մեղրիում մայիսի 31-ին։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ գարնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․1 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում։
Հատկանշական է, որ վերջին տասնամյակում՝ 2014-2025 թթ․, Հայաստանում գերակշռել են շատ տաք և էքստրեմալ տաք գարունները, որը հավանաբար կլիմայի փոփոխության հետևանք է։ Տեղումների միջին քանակը գարնանը նվազել է մոտ 25 մմ-ով կամ նորմայի 12․7 %-ով՝ 1935-2025 թթ․ ժամանակահատվածում»։
