Թրամփն Իրանին երկու շաբաթ ժամանակ է տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ երկու շաբաթն առավելագույն ժամկետն է, որը նա պատրաստ է տրամադրել Իրանին՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ գործարքի հասնելու համար: Հաղորդել է France 24-ը։

Ամերիկացի առաջնորդին հարցրել են՝ արդյոք Իրանը երկու շաբաթ ունի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցելու համար, թե ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել մինչև նշված ժամկետը:

«Մենք կտեսնենք՝ ինչպիսին կլինի այդ ժամանակահատվածը, բայց ես նրանց ժամանակ եմ տալիս։ Երկու շաբաթը առավելագույնն է», — պատասխանել Է Թրամփը: