ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի թեմայով ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, հաղորդել է Reuters-ը:
Նրանց տվյալներով՝ հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե։ Խորհրդակցության մասնակիցները, այդ թվում՝ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հանդիպման ավարտից հետո լքել են Սպիտակ տունը:
Նրանք մամուլի համար հայտարարություններ չեն արել։ Ինքը՝ Թրամփը, դեռևս չի մեկնաբանել հանդիպման արդյունքները։
