Իսրայելը հարվածել է Իրանի հյուսիսին

Իսրայելը հարվածել է Իրանի հյուսիսում Ռաշթ քաղաքում գտնվող արդյունաբերական գոտուն։ Այս մասին հայտարարել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ հարձակման է ենթարկվել Սեֆիդրուդ տեխնոլոգիական պարկի տարածքը։ Այժմ այնտեղ կատարվում է վնասի ստուգում և գնահատում։

Մինչ այս հրետակոծությունից վնասվել էր Արաքի իրանական ռեակտորը։ Ռեակտորի գմբեթում անցք է առաջացել, վնասվել են նաև համալիրի տարածքում գտնվող մի քանի աշտարակներ և այլ օբյեկտներ։ Հակամարտության երկու կողմերն էլ հաստատել են հարվածի փաստը։