Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է` Իսրայելը «հնարավորություն ունի» և «հարված կհասցնի Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին»: Նրա խոսքերն է մեջբերել CNN-ը։
«Մենք պատերազմի մեջ ենք, ժամանակացույցը չենք բացահայտի։ Մենք կհասնենք բոլոր նպատակներին, հարված կհասցնենք բոլոր միջուկային օբյեկտներին», — ասել է Նեթանյահուն։
Նա հավելել է, որ Իսրայելը ԱՄՆ-ից «կանաչ լույս» չէր սպասում, սակայն հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն օգնում է Իսրայելին պաշտպանական հարցերում:
