Իրանի արտգործնախարարի դեմ մահափորձ է իրականացվել

Իրանում կանխել են երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության ղեկավարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը։

Նրա պնդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Թեհրանում։ «Եթե հայրենիքի զինվորների կողմից անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե իսրայելական խոշոր դավադրությունն իրականություն դառնար, որը, փառք Աստծո, ձախողվեց», — գրել է դիվանագետը։

Մահափորձի հանգամանքները չեն բացահայտվել։