Արդեն երրորդ օրն է, հայ հասարակությունը եւ միջազգաին հանրությոան որոշ շրջանակներ հետեւում են ռուսաստանաբնակ գործարար եւ հայտնի միլիարդատեր Սամվել Կարապետյանի շուրջ զարգացող իրադարձություններին: «Տաշիր» ընկերությունների նախագահը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Կարապետյանի տանը Հայաստանի իրավապահները խուզարկություն իրականացրին այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը ընկալել է որպես իշխանությունն իր ձեռքից խլելու կոչ եւ Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հասարակական-քաղաքական տարբեր կառույցներ, անհատներ, իրենց աջակցությունը հայտնեցին Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին՝ դատապատելով իշխանության ղեկին նստած, անձնական վախերով ու կամայականություններով մարդկանց հետապնդումների ենթարկող Փաշինյանին:
Սակայն, դեռեւս լուռ է հայաստանյան գործարար խավը. այստեղից ոչ մի զորակցական եւ աջակցույթան խոսք չի ուղղվել Կարապետյանների ընտանիքին: Կարծես թե՝ բոլորը վախեցած են կամ չեն տեսնում, թե ինչ է կատարվւմ իրենց հայրենակից գործարարի հետ:
Ի տարբերություն հայաստանյան օլիգարխ գործարարների, Սամվել Կարապետյանը իրավական առումով խոցելի չէ. նա իր բիզնեսների մեծ մասը զարգացնում է ՌԴ-ում եւ այնտեղ աշխատած փողերով մեծ ներդրումներ է կատարել Արցախում եւ Հայաստանի տարբեր մարզերի տարբեր ոլորտներում՝ առողջապահական, կրթական, շինարարական, մշակութային, եկեղեցաշինական: Կարապետյանի բարեգործության տրամաչափը բավանանին մեծ է. կարելի է համեմատել Քըրք Քրքրորյանի, Մանթաշովի եւ ազգային մյուս բարերարնրի հետ: Կարապետյանը Հայաստանում նաեւ մի քանի հազար աշխատատեղ պահող գործարար է: Մի խոսքով, նա ոչ թե հարստացել է Հայաստանի քաղաքացու հաշվին՝ նրա վրա մի քանի գրամ շաքարավազ կամ ալյուր թերակշռելաով, հաճախորդին ու պետությանը մեկ դրամանոց մանիպուլիացիայով խաբելով: Կարապետյանը չի հարստացել նաեւ սպառնալիքի տակ աշխատողներին աշխտավարձերը չվճարելով, ուրիշներից երթուղիներ խլելով: Ի տարբերություն հայաստանյան շատ գործարարների, նա ավելի շատ տվել է Հայաստանին ու հային, քան ստացել…
Կարապետյանի ընտանիքի անդամներն ու մերձավորները քրեական պատմություների «հերոսներ» չեն:
Բայց, ինչպես տեսնում ենք, իշխանության կորստի վախից ցնորված մեկը այդ Մեծ մարդուն ուղարկել է ՔԿՀ: Այդ մարդու ընդամենը մեկ նախադասությունը վախեցրել ու հունից հանել է «գլխավորին», նա գործի է դրել ողջ իրավապահ համակարգը՝ նրան հանցագործ «հռչակելու» համար: Հիմա խոսք է գնում նրա սեփականությունները խլելու՝ «ազգայնացնելու» մասին:
Իսկ նրա ընտանիքի սանիկ, քավոր, խնամի, բարեկամ, ընկեր մյուս գործարարաները լռում են. վախենում են խոսել, սատարել, համախմբվել:
Եթե Սամվել Կարապետյանի նման գործարարն է ենթարկվում իրավական հետապնդումների, ապա պատկերացրեք, թե ինչպիսի հետապնդումների կարող է ենթարկվել հազար ու մի առեւտարական խարդախությունների վարպետ Սամվել Ալեքսանյանը. բավական է մտնել նրա սուպերմարկետներից մեկը եւ ինչքան ասես՝ խախտւմներ ու մանիպուլիացիաներ կգտնես…Հիշեցնենք, թե ժամանակին Հայկական Ժամանակի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ինչ մեղքերի մեջ էր մեղադրում «Լֆիկին»՝ շաքարավազի արքային.սպանություն, մոնոպոլիա, խարդախություններ:
Նույնը կարող է լինել Գագիկ Ծառուկյանի հետ, որի որդու անունը կապված է տարբեր քրեական պատմությունների հետ:
Այո, Հայաստանում գործարար խավը միշտ խոցելի է եղել եւ միշտ փորձել է օրվա իշխանության հետ «լավ» լինել, չընդդիմանալ, չհակառակվել: Այդպես եղել է թե՛ Լեւոն Տեր Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք: Սակայն նախկին նախագահների օրոք Հայաստանը կանգնած չէր կապիտուլիացիայի անդունդին: Երկրում չի տիրել բռնապետություն: որքան էլ նրանք եղել են ոչ դեմոկրատ ղեկավարներ, համենայդեպս, չեն եղել անադեկվատ բռնակալներ:
Այսօր ուրիշ է իրավիճակը. կանգած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ: Իսկ Փաշինյանը կարող է մեկ օրում կուլ տալ իրեն անմնացորդ նվիրված ոստիկանապետերին. ԱԱԾ տնօրենին, տարբեր պատասխանատու պաշտոնյաներին: Ի՞նչը կխանգարի նրան՝ կուլ տալ նաեւ գործարարներին՝ հերթով, շարքով, կարգով, եթե նրանք համախմբված, բռունցքված չեն, եթե նրանք վախեցած լռում ու թաքնվում են՝ ավելի բարձր ու հնչելի դարձնելով ինչ-որ մեկի անադեկվատ գոռոցները…
Նաիրա Վանյան
