Իրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա

Իրանն ավարտել է անօդաչուների կիրառմամբ Իսրայելի դեմ գործողության վեցերորդ փուլը, գրել է Tasnim-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ոչնչացնող տասնյակ անօդաչու թռչող սարքեր, որոնք համալրված են մարտագլխիկներով, արձակվել են Իսրայելի ուղղությամբ և ծանր վնաս հասցրել թիրախներին», — ասված է հաղորդագրության մեջ: