Վլադիմիր Պուտինը՝ Իրան- Իսրայել հակամարտության մասին

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ ղեկավարների հետ: Բնականաբար, նրանք հնչեցրին շաբաթվա գլխավոր հարցը՝ ի՞նչ է մտածում նախագահը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մասին։
Պուտինը ընդգծեց, որ թեման բարդ է։ Մի կողմից՝ Իրանը ցանկանում է զարգացնել խաղաղ միջուկային էներգիա, մյուս կողմից՝ Իսրայելը վախենում է իր անվտանգության համար։

«Ինձ թվում է, որ ճիշտ կլինի, որ բոլորը փնտրեն ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիներ և գտնեն այս հակամարտության բոլոր կողմերի համար համաձայնության գալու եղանակներ՝ ապահովելու համար ինչպես Իրանի շահերը՝ մի կողմից՝ նրա միջուկային գործունեությունը, այդ թվում՝ խաղաղ միջուկային գործունեությունը, իհարկե՝ ես նկատի ունեմ և՛ խաղաղ միջուկային էներգիան, և՛ խաղաղ միջուկային էներգիան այլ ոլորտներում, և՛ ապահովելու Իսրայելի շահերը հրեական պետության անվերապահ անվտանգության տեսանկյունից», — ասաց Ռուսաստանի նախագահը։ Եվ, ամենակարևորը, նման տարբերակներ գոյություն ունեն».- վստահեցրեց Պուտինը։ Մոսկվան դրանք ներկայացրել է հակամարտության բոլոր կողմերին, ինչպես նաև Վաշինգտոնին։ ՌԴ նախագահը չի բացահայտել, թե կոնկրետ ինչ։ Նա զանգահարել է և՛ Իսրայելի վարչապետին, և՛ Իրանի նախագահին ռազմական գործողությունների առաջին իսկ օրը՝ հունիսի 13-ին։

«Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, մենք պարզապես խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում իրավիճակից հնարավոր ելքը։ Բայց որոշումը, իհարկե, կախված է այս բոլոր երկրների քաղաքական ղեկավարությունից, առաջին հերթին՝ Իրանի և Իսրայելի», — ասել է Պուտինը։