Իսրայելը ոչնչացրել Է Իրանի ներքին անվտանգության շտաբը․ Իսրայելի ՊՆ

Իսրայելը ոչնչացրել է Իրանի ներքին անվտանգության շտաբը: Այս մասին հայտարարել Է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդել է Times of Israel-ը։

«Մենք հենց նոր ոչնչացրեցինք Իրանի ներքին անվտանգության շտաբը՝ ռեժիմի բռնաճնշումների գլխավոր գործիքը», — ասել է նա:

Կացի խոսքով՝ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կշարունակի հարվածներ հասցնել ռեժիմի խորհրդանիշներին և հարվածել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի իշխանությանը ամենուր, որտեղ դա կպահանջվի: