Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Կարապետյանի նկատմամբ

Այն, որ Փաշինյանն ու ադրբեջանական իշխանությունները աշխատում են զուգահեռ, ունենք ապացուցող բազմաթիվ փաստեր: Այնտեղից եկող բոլոր ազդակներին այստեղ Փաշինյանն ու իր թիվը տալիս են «օպերատիվ» ընթացք: Այսօր իրավապահները խուզարկումներր էին իրականացնում ռուսաստանաբնակ  գործարար Սամվել Կարապետյանի տանը: Բերման են ենթսրկվել քառասունից ավելի անձինք: Փողոցը, որտեղ գտնվում է Կարապետյանի տունը, փակ է իրավապահների կողմից: Հիշեցնենք, որ Կարապետյանը ժամանակին մեծ ներդրումներ է կատարել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, որը մինչ օրս շարունակում է: Նա բազմաթիվ ընկերությունների սեփականատեր է թե՛ Հայաստանում, թե ՌԴ-ում:

Կարապետյանը բազմիցս հայտնվում է ադրբեջանցիների թիրախում, այնպես, ինչպես ժամանակին Ռուբեն Վարդանյանն էր հայտնվում: Դեռեւս 2021 թ-ի հուլիսին  Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել 3 հայ գործարարների՝ «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի, «Royalsys Engineering»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) և «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝, իբր, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել մի շարք ԶԼՄ-ում արված հրապարակումների ու սոցիալական ցանցերում առկա տեղեկատվության հիման վրա և եկել եզրահանգման, որ, իբր, անօրինական կերպով զենք ու զինամթերք է տեղափոխվել Հայաստան, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը հայ գործարարներին մեղադրում է քաղաքացիական ու բեռնատար ինքնաթիռներով զենքի անօրինական տեղափոխումը կազմակերպելու մեջ

«Տաշիր» ընկերությունների խումբն աբսուրդ էր որակել Սամվել Կարապետյանին ուղղված Բաքվի մեղադրանքները: «Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին առաջադրված բոլոր մեղադրանքներն աբսուրդային են ու հիմքում ոչինչ չունեն»,- ասված էր «Տաշիր» ընկերությունների խմբի արտաքին կապերի հարցերով վարչության հաղորդագրության մեջ։ Ընկերությունում հայտարարել են, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է «հորինված մեղադրանքներով»։ «Այն, որ պաշտոնական Ադրբեջանը շարունակում է սուտ մեղադրանքներ ներկայացնել ՌԴ քաղաքացի հանդիսացող անձանց դեմ, վրդովեցուցիչ ու անընդունելի է»,- նշել են ընկերության մամլո ծառայությունից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ փաշինյանական իշխանության սկսած արշավն ավելի հին է, նրա մուտքն անգամ օդանավակայանում խոչընդոտվել էր: Իրավական հետապնդումների մեջ է նաեւ Դավիթ Գալստյանը: Հետեւաբար, Մայր Աթոռի առընչությամբ Սամվել Կարապետյանի հայտարարությունն ընդամենը պատրվակ էր, որ Փաշինյանը նրան կալանավորի: Թե ինչ ընթացք Կարապետյանի նկատմամբ հետապնդումը, դժվար է կանխատեսել: Հարկ է նշել, որ Սամվել Կաարապետյանը ոչ միայն ՌԴ-ում, այլեւ աշխարհում ազդեցիկ գործարար է եւ նրա անունը մշտապես հայտնվում է միջազգաին լրատվականների ու ամսագրերի կենտրոնում՝ որպես ամենահարուստ գորածարաներից մեկը…

Նաիրա Վանյան