Իսրայելը չի ​​դիմանա երկար պատերազմի․ Իրանի ՊՆ

Իսրայելը չի ​​դիմանա Իրանի հետ երկար պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը, փոխանցել է SNN-ը։

«Չնայած մենք փոքր վնաս ենք կրել, սակայն սիոնիստ ​​թշնամին ռազմավարական տեսանկյունից ի վիճակի չէ դիմակայել և դիմանալ երկար պատերազմի։ Այս ռեժիմը, այս սիոնիստ թշնամին կպարտվի։ Սիոնիստական ​​ռեժիմի ողնաշարը կկոտրվի», — ասված է նախարարության հայտարարության մեջ։