Կաթողիկոսի ոխը Սամվել Կարապետյանից է հանում

Ըստ մամուլի հրապարակումների, քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այսօր Սամվել Կարապետյանը լրագրողի հարցմանն ի պատասխան ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: Սամվել Կարապետյանը Մայ Աթոռ Սորբ Էջմիածնի բարերարներից է եւ այն պահում իր մշտական հոգածության ներքո: