Ամիսներ շարունակ իսրայելական ու ադրբեջանական ռազմական ինքնաթիռները ռազմական բեռներ էին տեղափոխում Իսրայելից Ադրբեջան: Այս տարվա մայիս ամսին Իսրայելից Ադրբեջան տուրիստների հոսքը 98 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշները: 44 օրյա պատերազմից հետո Արցախի գրավյալ տարածքներում Ալիևը ոչ թե բնակելի շենքեր էր կառուցում, այլ «միջազգային օդանավակայաններ», թունելներ ու ստորգետնյա բունկերներ:
Որևէ մեկի մոտ կասկած առաջանո՞ւմ է, որ այդ ռազմական բեռները Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու համար էին ու որ այդ «զբոսաշրջիկները» հենց Իրանին հարվածելու համար Ադրբեջան եկած իսրայելցի զինվորականներ չեն:
Էդուարդ Սարիբեկյան
