ՀԱՄԱՍ-ը օգնություն է խնդրել Ռուսաստանից

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է Ռուսաստանին ստիպել Իսրայելին պահպանել միջազգային իրավունքը Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը։

Շարժման ներկայացուցիչը պնդում է, որ Գազայում սննդի հասանելիությունը Իսրայելն օգտագործում է՝ որպես զենք, որը խախտում է միջազգային օրենքներն ու նորմերը։

Մարզուկի խոսքով, բնական է, որ ՀԱՄԱՍ-ը շրջվում է դեպի Ռուսաստան, քանի որ նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է և, որպես համաշխարհային տերություն, կարող է օգնել իսրայելական պետությանը ստիպել պահպանել միջազգային իրավունքը։