Իրանը հրաժարվում է հրադադարի շուրջ բանակցություններից

Իրանը հրաժարվել է բանակցություններ վարել հրադադարի շուրջ՝ Իսրայելի կողմից հարձակման ենթարկվելու ընթացքում։ Թեհրանը Կատարի և Օմանի միջնորդներին ասել է, որ պատրաստ է «լուրջ բանակցություններ» վարել միայն Իսրայելին ուղղված իր ռազմական պատասխանի ավարտից հետո։

Ռոյթերսը այս մասին հաղորդել է տեղեկացված պաշտոնյայի հղումով։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ Իրանը հստակեցրել է, որ չի բանակցելու հարձակման տակ։

Բացի այդ, գործակալության աղբյուրը հերքել է այն տեղեկությունը, որ Իրանը, իբր, խնդրել է Կատարին և Օմանին ներգրավել Միացյալ Նահանգներին հրադադարի բանակցություններում և միջուկային խորհրդակցությունների վերսկսման գործում։