Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշկիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Ռուսաստանի ղեկավարը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին՝ Իսրայելի բանակի հարվածների հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Մոսկվան դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք խախտել են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը։ Ռուսաստանը լիովին աջակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։ Մոսկվան շարունակելու է նպաստել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լիցքաթափմանը։
