Իսրայելը կարող է ներքաշվել Իրանի հետ փոխադարձ զանգվածային հրթիռակոծության մեջ, որը կարող է տևել մինչև մեկ ամիս։ Դրա մասին հայտնել է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի աղբյուրը հավելել է, որ հունիսի 15-ին նախատեսված ԱՄՆ-ի և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների փուլը «համակարգված ԱՄՆ-Իսրայելական հնարք» էր, որի նպատակն էր թուլացնել Իրանի զգոնությունը հարձակումից առաջ։
Ըստ պարբերականի՝ ուրբաթ Իրանում տեղակայված թիրախների վրա Իսրայելի հասցրած հարվածները «լիովին համաձայնեցված» էին Վաշինգտոնի հետ։
Մեկ այլ աղբյուր «The Jerusalem Post»-ին հայտնել է, որ Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ վարչակազմին միանալ Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների դեմ իր գործողություններին։
