Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք․ Իսրայելի ՊԲ

«Մենք այլ ընտրություն չունենք, չենք կարող թույլ տալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք»,- ասել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Էֆի Դեֆրինը։

«Առավոտյան ՑԱՀԱԼ-ը նախահարձակ և նպատակային հարվածներ է իրականացրել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին՝ կանխելումոտ ապագայում միջուկային ռումբի ստեղծումը: Մենք գործում ենք ընդդեմ սպառնալիքի, որը անխուսափելի է և գոյաբանական վտանգ է ներկայացնում։ Իսրայելպետությունն ունի իրավունք և պարտականություն՝ պաշտպանելու իր ժողովրդին և շարունակելու է դա անել»,- ասել է նա: