Գերմանիայում հայտարարել են՝ Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու քաղաքականությունը ձախողվել է

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Ռալֆ Շտեգները հայտարարել է, որ Ռուսաստանին ռազմական ճանապարհով խաղաղության պարտադրելու ռազմավարությունը ձախողվել է, ուստի պետք է դիվանագիտական ​​մեթոդներ կիրառել։ Նրա խոսքերը մեջբերել է N-tv-ն։

«Ռուսաստանին ռազմական ճանապարհով բանակցել ստիպելու ռազմավարությունը ձախողվել է»,- հայտարարել է Շտեգները։

Նրա կարծիքով, այժմ ավելի շատ «դիվանագիտական ​​ջանքեր» պետք է գործադրվեն Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու համար։ Միաժամանակ, նա նշել է, որ «Ռուսաստանի զսպումը» դադարեցնելու մասին խոսք չկա։

«Ուկրաինան նույնպես պետք է շարունակի աջակցություն ստանալ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում», -ասել է քաղաքական գործիչը։