Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողությունների մեկնարկին․․․

Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողություն սկսելուն, հաղորդել է ամերիկյան CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։

«ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացվել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է գործողություն սկսել Իրանում», — ասված է հրատարակության մեջ։

Ընդ որում, ինչպես նշվել է, Վաշինգտոնը սպասում է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։

«Սա այն պատճառներից մեկն է, որ ԱՄՆ-ն չորեքշաբթի օրը որոշ ամերիկացիների խորհուրդ տվեց լքել տարածաշրջանը», — հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Միաժամանակ նշվել է, որ իսրայելցի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել գործողության հնարավոր մեկնարկի մասին տեղեկությունը։