Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի առերես շփումներ են ծրագրվում, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։
Դիվանագետը նշել է, որ նման շփումները պահանջում են մանրակրկիտ նախապատրաստություն՝ նշանակալի արդյունքների հասնելու տեսանկյունից:
«Պլանավորման համատեքստում դրանք ենթադրվում են, սակայն այս փուլում ուղիղ երկխոսությունն ու ազդանշանների փոխանակումն ապահովվում են ինտենսիվ հեռախոսային շփմամբ», — ասել է Դարչիևը՝ պատասխանելով այն հարցին՝ նախատեսվում են արդյոք Պուտին-Թրամփ առերես հանդիպում:
