Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթի ժամանակ կրկին կոչ է արել կանգնեցնել Ռուսաստանին։
«Նրանց պետք է կանգնեցնել։ Եվ սա անհրաժեշտ է ոչ միայն մեզ՝ Ուկրաինայում։ Ամբողջ աշխարհը կշահի Ռուսաստանին խաղաղության պարտադրելուց», — ասել է պետության ղեկավարը։
Զելենսկին հավելել է, որ որքան երկար շարունակվի հակամարտությունը Ուկրաինայում, այնքան ավելի կփոխվեն պատերազմի տեխնոլոգիաները։ Նրա խոսքով, եթե իրադարձությունները այսպես զարգանան, «սպառնալիքը կմեծանա բոլորի համար»։
