ՆԱՏՕ-ում Թրամփին կոչ են արել «վարժեցնել» Պուտինին

ՆԱՏՕ-ն կպահպանի Ուկրաինան իր կազմում ընդունելու իր խոստումը, նույնիսկ եթե դա չգրվի դաշինքի առաջիկա գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամլո հաղորդագրության մեջ։ Հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրել է InterFax-ը:

Ռյուտեն հստակեցրել է, որ Ուկրաինայի հետ կապված կետերը, հավանաբար, կներառվեն մամլո հաղորդագրության մեջ, որը կընդունվի հունիսի 24-25-ը Հաագայի համագումարի արդյունքներով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ներկա պահին դաշինքի անդամները միասնական դիրքորոշում չեն ձևավորել՝ արդյոք եկել է Ուկրաինային միավորման մեջ ընդունելու ժամանակը:  Ռյուտեն նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «վարժեցնել» Վլադիմիր Պուտինին և դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ: