Թրամփը խոստացել է ազատել Լոս Անջելեսը «միգրանտների ներխուժումից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ կփրկի Լոս Անջելեսը «ներգաղթյալների ներխուժումից»։ Սպիտակ տան ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին քաղաք է ուղարկվել Ազգային գվարդիայի 2000 զինծառայող:

«Մի ժամանակ ամերիկյան մեծ քաղաքը՝ Լոս Անջելեսը, գրավվել է անօրինական ներգաղթյալների և հանցագործների կողմից: Այժմ խռովարար, բռնի ամբոխները հարձակվում են մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով խափանել արտաքսման գործողությունները», — ասել է քաղաքական գործիչը:

Նա հավելել է, որ հանձնարարել է Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին և գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին անել ամեն ինչ՝ «Լոս Անջելեսն ազատագրելու», «ներգաղթյալների խռովությունները» դադարեցնելու և կարգուկանոնը վերականգնելու համար։