Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին Լինդսի Գրեմի օրինագիծը «ինքնաոչնչացում» է ԱՄՆ-ի համար։ Այս մասին հայտարարել Է Կոնգրեսի սենատոր Ռենդ Փոլը, փոխանցել է The Hill-ը։
«Գրեհեմի օրինագիծը կխափանի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը։ Ինքնաոչնչացնող տնտեսական պատերազմը խաղաղության հասնելու միջոց չէ», — նշել Է սենատորը։
Փոլը հայտարարել է, որ Գրեհեմի նախագծի իրագործումը կհանգեցնի վառելիքի գների կտրուկ աճի, ինչպես նաև կարող է հարվածել ԱՄՆ դաշնակիցներին, այդ թվում՝ Իսրայելին և Թայվանին: Սենատորը նշել է, որ նման օրինագիծը «տնտեսական սաբոտաժ է»:
