Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանը համեմատել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի կողմից ընդունված հակավրացական բանաձևերն անվանել է անհետաքրքիր, իսկ կառույցում ստեղծված իրավիճակը՝ ողբերգական։

«Եվրախորհրդարանի բանաձևերը բացարձակապես անհետաքրքիր են, եթե ինչ-որ բան նման է խորհրդային ինստիտուտի, ապա, ցավոք, դա Եվրախորհրդարանն է, որը ոչնչով չի տարբերվում ԽՍՀՄ Գերագույն խորհրդից։ Հիշում եմ նրանց պաթոսը 80-ականներին, քննարկումների բովանդակությունը, անարդարության աստիճանը, ցավոք, այսօրվա Եվրախորհրդարանը ոչնչով չի տարբերվում այս ամենից։ Հուսով եմ, որ վերականգնման և փոփոխությունների գործընթացը առաջին հերթին կանդրադառնա Եվրախորհրդարանի վրա։ Սա շատ տխուր և մտահոգիչ, այն իրավիճակը, որը մենք տեսնում ենք Եվրախորհրդարանում, ողբերգական է», — լրագրողներին ասել է վարչապետը։

Եվրախորհրդարանը բազմիցս մտահոգություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության գլխավորած Վրաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ՝ ընդունելով մի շարք բանաձևեր, որոնք քննադատում են ժողովրդավարական նորմերից և երկրի՝ եվրոպական ուղուց շեղումը։