Կիևին խաղաղություն պետք չէ․ Պուտին

«Ուկրաինայի իշխանությունները չեն քննարկում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, քանի որ դա կհանգեցնի երկրի նկատմամբ վերահսկողության կորստի»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը , որի խոսքերը փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է Կիևի մերժումը՝ ընդունելու բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով ժամանակավոր հրադադարի առաջարկը։

«Իրավիճակը մեզ ցույց է տալիս, որ այսօրվա Կիևի ռեժիմը բացարձակապես խաղաղության կարիք չունի։ Նրա համար խաղաղության հաստատումը կնշանակեր իշխանության կորուստ, և թվում է, թե իր դիրքերի պահպանումն ավելի կարևոր է ուկրաինական ղեկավարության համար , քան քաղաքացիական բնակչության բարեկեցությունը, որոնց նա, հավանաբար, չի ընկալում որպես իր սեփական քաղաքացիներ», — ընդգծել է Պուտինը կառավարության նիստում։