Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի իշխանությունները վերածվում են ահաբեկչական կազմակերպության

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայիս ուկրաինական իշխանությունները, որոնք նա համարում է ոչ լեգիտիմ, «վերածվում են ահաբեկչական կազմակերպության»։ Այս մասին ասված է Կրեմլի հրապարակած հայտարարության մեջ։

Պուտինի խոսքով՝ նման գնահատականը հիմնավորված է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի երկաթուղային ենթակառուցվածքների դեմ իրականացված սաբոտաժներով, հայտնել է Лента.ру-ն։