Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը պատրաստ է ընդունման. Քելլոգ

ԱՄՆ Սենատը պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Ըստ հատուկ ներկայացուցչի՝ անցած շաբաթ նա այդ հարցը քննարկել է սենատոր Լինդսի Գրեհեմի հետ: Նա կարծիք է հայտնել, որ սենատորները «պատրաստ են գործելու»։

«Նրանք այն անվանել են 2025 թվականի Ռուսաստանի պատժամիջոցների ակտ, և ես կարծում եմ, որ Գրեհեմն արդեն պատրաստել է դրանք ընդունման համար», — ասել է Քելլոգը:

Նա հավելել է, որ այս սահմանափակումները «շատ կոշտ են լինելու»։