Հոկտեմբերի 2-ին, երբ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից ընդդիմադիրների հանրահավաքի երթը գնաց դեպի Հանրային հեռուստաընկերություն, այնտեղ նրանց դիմավորեց Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ով հանրահավաքի կազմակերպիչներին հավաստիացնում էր, որ իրենք պարբերաբար հարցազրույցի են հրավիրում ընդդիմադիր գործիչներին: Դրանից հետո Սերայր Սեֆիլյանը պաշտոնապես դիմեց Հ1-ին՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 12-ի հավաքին ընդառաջ ԱԺԲ-ն սպասում է բաց հրավերի:
Մեր հարցմանն ի պատասխան ԱԺԲ-ից ասացին, որ մինչ օրս Հ1-ից ԱԺԲ-ին հրավեր կամ առաջարկ չի եղել:
