«Սարդոստայն» գործողությունը կարող է կրկնվել․ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ «Սարդոստայն» գործողությունը, որի ընթացքում Կիևը անօդաչու սարքերով հարձակվել է ռուսական օդանավակայանների վրա, կարող է կրկնվել։ Նրա խոսքերը մեջբերել է France 24-ը։

«Սա պարզապես դրվագ չէ․ այն կարող է կրկնվել: Մենք շարունակում ենք քրտնաջան աշխատել: Սև ծովում արդեն կարող եք տեսնել արդյունքները, և մենք ազատում ենք մեր օդային տարածքը ռուսական ռմբակոծիչներից», — ասել է Շմիգալը:

Նա նշել է, որ Կիևը այլ ելք չունի, քան «ոչնչացնել» ռուսական ռազմական ներուժը։