Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը կազմակերպել Թուրքիայում

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլից հետո թուրքական կողմը ցանկանում է կազմակերպել առաջնորդների մակարդակով գագաթնաժողով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի , Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը , հաղորդել է «Ինտերֆաքս» -ը։

«Մենք հույս ունենք Զելենսկու, Պուտինի և նաև նախագահ Թրամփի միջև հանդիպում անցկացնել Ստամբուլում կամ Անկարայում», — ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների մասին։ Նրա խոսքով՝ այս շփումները շատ կարևոր են։ Էրդողանը շեշտեց, որ հպարտ է, որ հանդիպումները տեղի են ունենում Թուրքիայում։