Իրանը Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Ադրբեջանում նշանակվել է Իրանի նոր դեսպան: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար էսմայիլ Բաղային, գրել է APA-ն:

«Մեզ համար Շատ կարևոր են հարաբերությունները Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների հետ։ Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի ընտրության վարչական գործընթացն ավարտվել է։ Նա շատ փորձառու դիվանագետ է, ով մասնագիտացած է Եվրասիայում», — նշել է նա։

Բաղայու խոսքով՝ դեսպանի անունը կհայտարարվի ավելի ուշ: