«ՀԱՄԱՍ»-ը պետք է ընդունի ԱՄՆ-ի առաջարկը կամ ոչնչացվի․ Իսրայելի ՊՆ

Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է համաձայնի Գազայում պատանդների մասին գործարքին կամ «ոչնչացվի», մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի մասին համաձայնագիրը «շատ մոտ է», հաղորդել Է France 24-ը:

«ՀԱՄԱՍ-ի մարդասպաններն այժմ ստիպված կլինեն ընտրել՝ ընդունել պատանդներին ազատելու ԱՄՆ-ի գործարքի պայմանները, թե ոչնչացվել», — հայտարարել է Իսրայելի ՊՆ նախարար Իսրայել Կացը:

Գազայի շուրջ 20-ամսյա պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները մինչ օրս բեկում չեն գրանցել, և Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները մարտին՝ կարճատև զինադադարից հետո: