«Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրում մարդկանց շրջանում արձանագրվել է բրուցելոզ հիվանդության 4 դեպք:
Նշված դեպքերի կապակցությամբ, մարդկանց շրջանում բրուցելոզ հիվանդության վաղ հայտնաբերման, ինչպես նաեւ հավանական տարածման կանխարգելման նպատակով նշված բնակավայրում իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես՝ հիվանդության հարուցչի հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտության է ենթարկվել թվով 155 բնակչի արյան նմուշ, ինչի արդյունքում հաստատվել է հիվանդության եւս 6 դեպք»:
