Արդեն երկրորդ օրն է՝ Փաշինյան Նիկոլը անթույլատրելի հայտարարություններ է անում Հայ Առաքելական եկեղեցու ու եկեղեցու սպասավորների մասին, հնչեցնում գնահատականներ, որոնք ոչ միայն հարիր չեն երկրի՝ ոչ բարով ղեկավարին, այլեւ չեն համապատասխանում իրականությանը: Հանուն մարզահամերգային համալիրում կայացած իշխանական օլիգարխի հարսանիքի պաշտպանության, նա նորից գրոհեց եկեղեցու վրա եւ այն անվանեց «չուլանացված»: Թե՝ որ եկեղեցում է նման «չուլանային» իրավիճակ տեսել, Փաշինյնաը չհստակեցրեց: Իսկ շարքային քաղաքացիներիս համար դժվար է հիշել նման եկեղեցի, որտեղ մարդիկ նետում են իրենց տան ավելորդ իրերը, կոշիկները, շինանյութը: Հայաստանում բոլոր եկեղեցիները կոկիկ եւ մաքուր են: Ինչեւէ, դրանք Փաշինյանի աչքին չուլանացված են երեւեում:
Փաշինյանին պատասխանեց Գուգարաց թեմի առաջնորդը,«Այսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»րառումների տեսքով:
Միայն ցանկանում ենք տանել զուգահեռ և նշել, որ հենց այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ և գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի:
Վերոնշյալ համաժողովում քննարկվում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ապրելու իրավունքի վերականգնումը, ինչպես նաև գերիների անհապաղ ազատ արձակումը:
Բնականաբար միջազգային մասշտաբներ ընդգրկող սույն համաժողը մեծ դժգոհություններ, վրդովմունք ու անհանգստություններ է առաջ բերել թշնամի երկրում՝ Ադրբեջանում, և նույն ժամանակամիջոցում երկրի գլխավոր դավաճանը հավանաբար ևս վրդովմունք ապրելով՝ նմանօրինակ հարձակում սկսեց եկեղեցու դեմ»,- գրել է նա:
Հավանաբար, Փաշինյանը գիշերը չի քնել եւ առավոտ ծեգին իրար ետեւից գրառումներ արեց՝ «ձոնված» կուսությունը չպահպանած հոգեւորականներին: Նրա հրապարակման ոչ ենթակա գրառումը ցնցեց ոչ միայն հոգեւոր դասին, այլեւ՝ շարքային քաղաքացիներին: Թե՝ ինչպե՞ս է Փաշինյանը զգացել կամ հասկացել, որ որոշ կուսակրոն հոգեւորականներ այլեւս կույս չեն, դժվար է երեւակայել; Բայց, նա հատուկ կարգադրեց, որ կուսությունը չպահած կուսակրոն հոգեւորականները պետք է փիլոնազրկվեն:
Սա ամենեւին էլ պարզունակ հակասություն ու լեզվակռիվ չէ, որի մեջ ներքաշվել է Փաշինյանը: Սա ավելի խորքային արմատներ ու հեռավար նպատակներ ունեցող ծրագիր է, որն իրականացնում է նա:
Դեռեւս փետրվար ամսին Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն հանդիպել էր հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա:
Գեւորգյանն ասել է` մտնում ենք արաբական շուկա, դա պարտադիր է։ դեռեւս ուրջ կասկածներ առաջացան, որ դա արվում է ադրբեջանցիների համար, որոնք մոտ ապագայում հնարավոր է ազատ ելումուտ ունենան Հայաստանում․ ըստ Ալիեւի հայտարարությունների՝ 300 հազար ադրբեջանցի պետք է «վերադառնան» Հայաստան։ Արաբները նոր չեն սկսում գալ Հայաստան: Այդ երկրների հետ առեւտրային կապեը նոր չեն: Բայց երբեք նման պահանջ չի եղել, որ հյուրանոցներում նամազի տեղեր պատրաստվեն:
Իսկ օրերես Բաքվում գործող Կովկասի մահմեդականների վարչությունը կայացած նիստի ընթացքում որոշել է «Երևանի մասնաճյուղ»՝ «ղազիյաթ» ստեղծել։ Նիստը նախագահում էր Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշազադեն, ով բավականին անհիմն, տգետ ու անընդունելի հայտարարություններ արեց, որին արձագանքեց Մայր Աթոռը.
«Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։
Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում» և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։
Զավեշտալի է թվում, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից….»։
Փաստորեն, երբ Բաքվում ակտիվացան մահմեդականները եւ սկսեցին սեւ քարոզչություն անել Հայոց պատմության, եկեղեցու դեմ, Հայաստանում իրենց կենտրոնի բացման ծրագիր ներկայացրին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրին որպես սպառնալիք՝ տարածաշրջանի համար, Փաշինյանն էլ այստեղից միացավ Փաշազադեին եւ սկսեց վարկաբեկել եկեղեցին՝ որպես չուլանանացված, իսկ հոգեւրականներին մեղադրեց մարդկային ու կրոնական մեղքերի մեջ:
Անթաքույց է, որ Փաշինյանն ու Փաշազադեն աշխատում են սինխրոն, վարկաբեկելով Հայ Առաքելական եկեղեցուն: Սրանով նրանք «ոտատեղ» են բացում մահմեդականների համար, որոնք ուզում են գալ ու հաստատվել Հայաստանում եւ գերիշխանություն ունենալ Հայ եկեղեցու հանդեպ: Բնականաբար, սրան դեմ են ոչ միայն հայ հասարակությունը, այլեւ հոգեւոր դասը: Այս նպատակներն ու իրականացվող ծրագիրը մեր եկեղեցու դեմ շատ վատ տեղ է տանում եւ, չկանխելու դեպքում, աղետալի հետեւանքեր կունենա…
Նաիրա Վանյան
