Եվրախորհրդարանում հայտարարել են՝ եթե Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի, Ռուսաստանը կհաղթի

«Եթե ​​Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի, այն կավարտվի Ռուսաստանի հաղթանակով»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր Ֆերնան Կարթայզերը։

«Մեծամասնությունը հասկանում է, որ Ուկրաինայի համար հակամարտությունից դուրս գալու ռազմական ելք չկա. Ռուսաստանը կհաղթի: Սա քայքայման պատերազմ է, և Ռուսաստանը, ի վերջո, կհաղթի»,- կարծում է քաղաքական գործիչը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Կիևին զենքի մատակարարումները չեն նպաստում հակամարտության դադարեցմանը, այլ միայն երկարացնում են այն։