«ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ԹՈ՛Ղ, ՈՂՈՐՄԵԼԻ ԱՆՀԱՋՈՂԱԿ». ԲՐԻՋԻՏԸ՝ ՄԱԿՐՈՆԻՆ ԱՊՏԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Ինչպես հայտնի է, օրերս Ֆրանսիայի առաջին զույգի ընտանեկան դրաման ծավալվեց տեսախցիկների առջև, ինչը թեժ քննարկումների թեմա է դարձել միջազգային մասմեդիայում և ոչ միայն:

Ըստ New York Post-ի, Բրիջիտ Մակրոնի կողմից նախագահին ինքնաթիռի աստիճանների մոտ հասցված ապտակից հետո լարվածությունը միայն աճել է։

Ինչպես պարբերականն է նկարագրում, Մակրոնը փորձել է փրկել իր դեմքը՝ նրբանկատորեն ձեռքը պարզելով կնոջը, բայց վերջինս անտեսեց այդ ժեստը և, անցնելով կողքով, սառնորեն շշնջաց. «Dégage, espèce de loser», որը թարգմանաբար նշանակում է «Ինձ հանգիստ թող, ողորմելի անհաջողակ»։

Փորձելով հարթել կոնֆլիկտը, Ֆրանսիայի նախագահն ասել է. «Essayons, s’il te plaît» («Արի փորձենք, խնդրում եմ»), բայց ի պատասխան լսեց սառցե «Non»՝ «Ոչ»։ Երկխոսությունն ավարտվեց Մակրոնի պարտության լուռ խոստովանությամբ. «Je vois» («Հասկանում եմ»), որից հետո նախագահի դեմքի արտահայտությունը, ինչպես նշում է հրատարակությունը, ամեն ինչ ասաց առանց խոսքերի։