Խաղաղության հուշագիրը անհապաղ պահանջելը կառուցողական չէ․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի պահանջը՝ անհապաղ Կիևին հանձնել հակամարտության կարգավորման մասին հուշագրի ռուսական տարբերակը։

«Ռուսաստանն առաջարկել է հանդիպել Ստամբուլում և սկսել քննարկումները հակամարտությունը դադարեցնելու մասին: Հուշագրի անհապաղ հանձնման պահանջը կառուցողական չէ»,- կիսվել է Պեսկովը։

Նա նշել է կողմերի՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը։