Գերմանիան կֆինանսավորի ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Բեռլինը մտադիր է ֆինանսավորել ուկրաինական բանակի համար հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին հայտնել է Welt թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։

Հրատարակությանը հասանելի տեղեկատվության համաձայն՝ Կիևին գերմանական ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերի ֆինանսավորում։ Պարբերականը նշել է, որ մայիսի սկզբին Ուկրաինան արդեն դիմել է Գերմանիայի պաշտպանության նախարարությանը՝ BARS և AN-196 հարվածային անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև «Ֆլամինգո» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ֆինանսավորելու խնդրանքով։ Բեռլինը հավանություն է տվել Կիևի այս խնդրանքին։

Նախագծի ընդհանուր արժեքը, ըստ Welt-ի, կազմել է մոտ 400 մլն եվրո: