Առնվազն 4 հազար կանադացիներ ստիպված են եղել լքել իրենց տները Սասկաչեւանում անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է CBC հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ տարերքը մոլեգնում է նահանգի հյուսիսում։ Մարդկանց կազմակերպված տեղափոխում են այդ թվում նաեւ տարածաշրջանի խոշոր քաղաքներ, օրինակ՝ Սասկատուն, որտեղ նրանց տեղավորում են հյուրանոցներում։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Չորեքշաբթի Global News-ը հայտնել է, որ անտառային հրդեհների պատճառով մոտ 5 հազար մարդ կարող է տարհանվել հարեւան Մանիտոբա նահանգ։
