Ուկրաինան կանգնած է Ադրբեջանի կողքին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նա համապատասխան ուղերձը հրապարակել է X սոցիալական ցանցում։

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի եղբայրական ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ», — նշել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկին նշել է, որ «ավանդույթների ամրությունը, արժանապատվությունը, միասնությունը և խորը հարգանքը բոլոր սերունդների նկատմամբ, որոնք ձևավորել են երկիրը և պաշտպանել նրա անկախությունը, իսկապես ոգեշնչող են»։

Նա նաև վստահեցրել է Կիևի աջակցության մասին. «Ուկրաինան կանգնած է ձեր կողքին։ Մաղթում եմ Ադրբեջանին խաղաղություն, զարգացում և բարգավաճում»։