Բժիշկը նշել է կենսականորեն կարևոր մի դեղամիջոց, որը պետք է լինի բոլորի տնային դեղարկղիկում

Շտապօգնության բժիշկ Միգել Ասալը մարդկանց հորդորել է տնային դեղարկղիկում անպայման ունենալ մի պարզ, բայց կյանք փրկող դեղամիջոց՝ ասպիրինը։ Դրա մասին նա խոսել է 20minutos-ին տված հարցազրույցում։

Ըստ մասնագետի՝ նախկինում ասպիրինը պարտադիր էր յուրաքանչյուր ընտանիքի դեղարկղիկում, սակայն ժամանակի ընթացքում այն ​​ավելի ու ավելի քիչ է օգտագործվում։ Մինչդեռ, այս միջոցը կարող է կյանքեր փրկել, եթե սրտամկանի կաթվածի կասկած կա։

Ասալը շեշտել է, որ արտակարգ իրավիճակում ասպիրինի դեղահաբը ոչ թե պետք է կուլ տալ, այլ՝ ծամել, նույնիսկ եթե այն դառն է։ Նման ձևով օգտագործումը ապահովում է դեղամիջոցի ավելի արագ ներծծումը արյան մեջ՝ արագացնելով դրա ազդեցությունը: Բժիշկը, սակայն, զգուշացրել է, որ այս մեթոդը հարմար չէ ասպիրինի նկատմամբ ալերգիա կամ գերզգայունություն ունեցող մարդկանց։

Միգել Ասալը հիշեցրել է, որ ասպիրինը կարող է չափազանց կարևոր լինել շտապօգնության ժամանումից առաջ, հատկապես սրտամկանի կաթվածի առաջին նշանների դեպքում։