Մոսկվայի մարզում շինարարական խանութ է այրվում, հայտնել է SHOT-ի թելեգրամյան ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ կրակի բոցերը ամբողջությամբ ոչնչացրել են Սոլնեչնոգորսկի Կրասնայա փողոցում գտնվող շինանյութերի խանութը։
Հրդեհը տարածվել է դեպի «Արմենիա» մարկետը։
Ամբողջ տարածքը ծածկված է խիտ սև ծխով։
