Մայիսի 29-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,
Լոռիում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+20,
Տավուշում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+28,
Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝+29+32,
Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+21։
